Գաղտնիության քաղաքականություն

Շնորհակալություն “Վերդիում” Կայք այցելության համար։ Սահմանելով գաղտնիության վերաբերյալ այս դրույթները ցանկանում ենք ներկայացնել, թե ինչպես ենք հավաքագրում, պաշտպանում և օգտագործում Հաճախորդների տվյալները:

 

Տվյալների հավաքագրումը:

Սույն Կանոնակարգի իմաստով անձնական տվյալներ են համարվում Ձեզ վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել Ձեր ինքնությունը, ներառյալ՝ Ձեր անունը, հասցեն, հեռախոսահամարը, փոստային դասիչը, տարիքը, ինչպես նաև Ձեր անձին վերաբերող այլ տվյալներ, (այսուհետ միասին՝ Անձնական տվյալներ): Անձնական տվյալ չեն համարվում Հաճախորդների վերաբերյալ ընդհանուր վիճակագրությունը, Կայքի օգտագործման մասին տեղեկությունները և այլ ոչ անձնական տվյալները:

 

Դուք կարող եք օգտվել մեր կայքից առանց գրանցվելու։ Անձնական տեղեկությունները հավաքագրվում են կամ ստացվում են միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրումեք: Գրանցվելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր անունը, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և կոնտակտային տվյալները:

“Վերդիում”-ը հավաքագրում է Ձեր Անձնական տվյալները հետևյալ նպատակներով,

 

• Կայքում գրանցվելիս

• պատասխանելու Ձեր հարցերին եւ դիմումներին,

• Ձեզ համար ապահովելու Կայքի որոշակի մասերի և առանձնահատկությունների հասանելիությունը,

• հաստատելու Ձեր ինքնությունը,

• կայքում գնումներ իրականացնելու,

• հաղորդակցվելու Ձեզ հետ՝ Ձեր հաշվի և գործունեության վերաբերյալ,

• մեր նյութերը, գովազդը և առաջարկները Ձեզ համար անհատականացելու,

• կայքը բարելավելու նպատակներով։

 

Անձնական տվյալների գրանցումը:

Հաճախորդի Անձնական տվյալները օգտագործվում են միայն համաձայն Կանոնակարգի: “Վերդիում”-ը Հաճախորդի Անձնական տվյալներ չի վաճառում, չի տրամադրում երրորդ անձի և չի հրապարակում դրանք առևտրային կամ որևէ այլ նպատակով՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

Բացառությամբ Կանոնակարգով նշված դեպքերի՝ մենք չենք տրամադրում Ձեր որեւէ անձնական տվյալ երրորդ կողմին առանց Ձեր հատուկ համաձայնության։

 

Ընկերությունն իրավունք ունի փոփոխություն մտցնել սույն գաղտնիության քաղաքականության մեջ: Գաղտնիության քաղաքականության որևէ փոփոխության դեպքում,մենք կտեղեկացնենք Ձեզ, Ձեր տրամադրած ընթացիկ էլեկտրոնային փոստի հասցեով:

 

Սույն գաղտնիության քաղաքականության ցանկացած փոփոխությունից հետո Ընկերության ծառայություններից օգտվելը կնշանակի, որ Դուք ընդունում եք փոփոխությունները:

 

Դուք կարող եք ցանկացած պահի դիմել “Վերդիում”՝ Ձեր անձնական տվյալները ոչնչացնելու, Ձեր անձնական տվյալները հավաքագրելը թույլ չտալու կամ Ձեր անձնական տվյալներում փոփոխություն կատարելու դիմումով։

Սույն գաղտնիության քաղաքականությունը տարածվում է բոլոր այն այցելուների, օգտատերերի և այլոց վրա, ովքեր օգտվում են մեր կայքի ծառայություններից: